Արտաքին 4 տարի առաջ - 12:56 07-06-2022

ՌԴ կառավարությունը սխեմա է մշակել, ըստ որի բանկերը կկարողանան ազատվել պատժամիջոցների պատճառով սառեցված ակտիվներից

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը օրինագիծ է մշակել, որը թույլ կտա պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերին ազատվել սառեցված ակտիվներից։

Ըստ RBK-ի, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի նախագիծը, բանկերին կթույլատրվի նոր իրավաբանական անձ ստեղծել, որին կփոխանցվեն պատժամիջոցների պատճառով սառեցված ակտիվները, և միաժամանակ «ոչ բարեկամական երկրների» վարկատուների նկատմամբ պարտավորությունները։

Ենթադրվում է, որ «ոչ բարեկամական» երկրների վարկատուներին ունեցած պարտքերի հետ կապված բոլոր հաշվարկները կիրականացվեն միայն նոր ընկերության ակտիվների, այսինքն՝ սառեցվածների հաշվին։

Օրինագիծը, որը մշակվել է «օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների բացասական հետևանքները նվազեցնելու համար», համաձայնեցվել է նախարարությունների և գերատեսչությունների մակարդակով, հավանության է արժանացել օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովի կողմից և ներկայացվել նախարարների կաբինետի քննարկմանը: Այս մասին RBK-ին հաղորդել է երկու աղբյուր:

RBK-ի հետ զրույցում փորձագետները նշել են առաջարկվող վերակազմավորման ոչ ստանդարտ բնույթը: «Տեսականորեն ամեն ինչ օրինական է, բայց մեթոդը ծայրահեղ է»,- ասել է նրանցից մեկը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան