Արտաքին 4 տարի առաջ - 18:29 28-11-2021

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանի խնդիրները

Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի Իսալամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռեիսին Թուրքմենիստանում հրավիրված Տնտեսական համագործակցության կազմակերպության 15֊րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են և քննարկել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանին առնչվող հարցեր։ CNN Türk-ը հաղորդում է, որ Էրդողանի և իրանցի պաշտոնակցի հանդիպումը կայացել է Քարաքում հյուրանոցում և տևել կես ժամ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարություն է տարածել և նշել, որ տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում կենսական կարևորություն ունի՝ հավելելով, որ պայքարը պետք է շարունակել՝ բացառելով հաբեկչական խմբավորումների տարբերակումը։

Թուրքիան Պակիստանի և Իրանի հետ ունի Տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր֊անդամի կարգավիճակ։ Կազմակերպությունը, որն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել որպես առևտրատնտեսական կազմակերպություն, կարևոր հարթակ է, որը միավորում է Թուրքիան ոչ միայն Կենտրոնական, այլև Հարավային Ասիայի երկրների հետ: Թուրքիան 1993֊ին ընդունել է կառույցի 2-րդ գագաթնաժողովը, 7-րդ գագաթնաժողովը 2002-ին և 10-րդը՝ 2010-ին։ Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Իրանում, տնտեսական բյուրոն՝ Թուրքիայում, իսկ գիտական ​​բյուրոն՝ Պակիստանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին