Արտաքին 3 տարի առաջ - 18:50 07-04-2023

Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Ռաիսին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ այդ թվում նաև թուրք-իրանական հարաբերությունները և Իսրայելի կողմից Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի նկատմամբ իրականացված հարձակումները։ Էրդողանն ընդգծել է իսլամական աշխարհի միավորման կարևորությունը՝ ընդդեմ Պաղեստինում Իսրայելի ահագնացող անմարդկային հարձակումների։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ բռնության նոր ալիքը կանխելու համար պետք է գերիշխի ողջախոհությունը։ Նա այս համատեքստում կոչ է արել այնպիսի նախաձեռնություններ իրականացնել, որոնք բոլոր կողմերին կուղղորդեն դեպի ողջախոհության։

Վերջինս միևնույն ժամանակ Իսլամական համագործակցության կազմակերպությանը և ՄԱԿ-ին հորդրոել է շարունակել համատեղ ջանքերը՝ միջազգային հարթակներում սրբվայրերի կարգավիճակը պահպանելու համար։ Նա նշել է նաև, որ այդ միասնությունը կարևոր է ցուցաբերել եվրոպական տարբեր քաղաքներում թուրքական դեսպանատների առջև Ղուրանի նկատմամբ իրականացված հարձակումների դեմ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի ոստիկանությունն այսօր առավոտյան ներխուժել է մզկիթի տարածք և ուժ է կիրառել հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 350 մարդ ձերբակալվել է։




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին