Արտաքին 4 տարի առաջ - 16:42 27-11-2021

Գերմանիայում և Չեխիայում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել

Մեծ հավանականություն կա, որ Հարավային Աֆրիկայից վերադարձած Գերմանիայի բնակիչը վարակվել է կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամով, Twitter-ում գրել է Հեսսեն երկրամասի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն։

«Վարակվածը մեկուսացված է տանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամ է հայտնաբերվել Եգիպտոսից վերադարձած Չեխիայի բնակչուհու մոտ։ Ինչպես նշել են հանրապետության առողջապահության նախարարությունից, այս տեղեկությունը առաջիկայում կհաստատվի կամ կհերքվի՝ թեստավորման վերջնական արդյունքները ստանալուց հետո։

Նոյեմբերի 26-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախազգուշացրել է, որ մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամ կարող է տարածվել աշխարհով մեկ, ուստի, շատ կարևոր է, որ եվրոպական երկրները գործեն շատ արագ և միասնաբար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում