Ավելին 5 տարի առաջ - 21:13 24-07-2021

Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամ է գրանցվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Հարավային Ամերիկայից կորոնավիրուսի շտամով վարակման վեց դեպք: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել են թագավորության հանրային առողջապահական ծառայությունից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունական այբուբենի տառերի նմանությամբ վիրուսի նոր մուտացիային անվանել է Լambda:

Բրիտանական իշխանությունները վարակի բոլոր դեպքերը կապում են արտերկիր ճանապարհորդության հետ: Երկրում այժմ իրականացվում են լաբորատոր փորձարկումներ` ավելի լավ հասկանալու համար, թե մուտացիաները վիրուսի վարքի վրա ինչպես են ազդում:

Կորոնավիրուսի այս տեսակն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Ամերիկայում՝ ներառյալ Չիլին, Պերուն, Էկվադորը և Արգենտինան: Ենթադրվում է, որ Lambda-ն ունի ողնաշարի սպիտակուցի մի քանի մուտացիա: Նրանք կարող են ի վիճակի լինել ազդել վիրուսի վարակելիության վրա, բայց առայժմ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Այսօր Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է չորս միլիոնը: Ավելի քան 44 միլիոն մարդ ստացել է COVID-19 պատվաստանյութի առնվազն մեկ դոզա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը