Ներքին 1 տարի առաջ - 16:45 12-06-2025

Կորոնավիրուսի նոր շտամ է տարածվում․ այն կարող է հասնել Հայաստան

Աշխարհում կորոնավիրուսի նոր շտամ է տարածվում՝ Ինբուս անվամբ, որն առաջիկայում կարող է հասնել Հայաստան։ Մասնագետները կանխատեսում են, որ վարակը, չնայած համեմատաբար թույլ վարակային ախտանշանների, կարող է լուրջ հետևանքներ ունենալ հատկապես խոցելի խմբերի համար։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ։

«Ըստ միջազգային աղբյուրների՝ այս շտամն ունի գրեթե նույն կամ մի փոքր ավելի թույլ վիրուլենտություն, ինչպես Օմիկրոնը։ Սակայն հիմնական վտանգն այն է, որ համաճարակաբանական կանոնների խախտման դեպքում այն կարող է լայն տարածում ստանալ։ Ռիսկի խմբում հատկապես գտնվում են տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և մյուս խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Այս խմբերում հնարավոր են բոլոր այն բարդությունները, որոնք արդեն իսկ դիտվել են կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ ՀՀ առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի վիրուսի հնարավոր ներթափանցմանը։ Շատ հավանական է, որ եթե վիրուսն արդեն չի հասել Հայաստան, ապա մոտ ապագայում կարող է հայտնվել։ Կորոնավիրուսի նոր շտամի տարածման հնարավորությունը պահանջում է կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացում։ Առաջնային նշանակություն ունի առողջապահական համակարգի մասնագիտական պատրաստվածությունը։ Հիվանդանոցներում և արտահիվանդանոցային բուժօգնության ծառայություններում աշխատող բժիշկները պետք է արդեն իսկ այս փուլում ունենան անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվություն նոր շտամի բնույթի, տարածման առանձնահատկությունների և հնարավոր բարդությունների մասին։

«Այդ նպատակով անհրաժեշտ է կազմակերպել բուժանձնակազմի շարունակական մասնագիտական կրթություն, որը կօգնի ժամանակին բացահայտել վարակը և ապահովել պատշաճ բուժօգնություն»,- նշեց Անուշ Պողոսյանը։

Նրա գնահատմամբ՝ նախորդ վիրուսի ժամանակ մենք ցավալի փորձ ունեցանք՝ անլուրջ վերաբերմունքի հետևանքով ունեցանք տարածաշրջանի ամենաբարձր մահացության ցուցանիշները։ Այժմ այդ սխալները պետք է չկրկնենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում