Արտաքին 4 տարի առաջ - 17:38 24-11-2021

Մինչև 2022 թվականի գարուն՝ Եվրոպան կարող է կորցնել 500 հազար մարդու, եթե պատվաստման տեմպը չաճի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժանմունքի գործադիր տնօրեն Ռոբ Բաթլերը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի գարուն Եվրոպան կարող է կորցնել կես միլիոն մարդու կորոնավիրուսի պատճառով, եթե համաճարակաբանական միտումները չփոխվեն: Այս մասին նա ասել է Sky news հեռուստաալիքի եթերում։

«Անցած շաբաթ, ցավոք, մենք հատել ենք 1,5 միլիոն մահվան ելքերի նիշը (տարածաշրջանում)։ Եթե ​​մենք շարունակենք պահպանել նույն ուղղությունը, ապա հաջորդ տարվա գարնան համար մենք կանխատեսում ենք ևս 500 հազար մահ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով, ներկայումս Եվրոպայում ԱՀԿ-ի բաժանմունքի պատասխանատվության տակ գտնվող 53 երկրների բնակչության միայն 54%-ն է պատվաստված COVID-19-ի դեմ, և տարածաշրջանը պետք է պատրաստվի բարդ ձմեռային սեզոնին։ Բաթլերը պարզաբանել է, որ կորոնավիրուսային վարակով հիվանդացության դեպքերի աճը կապված է վիրուսի նկատմամբ խոցելի մարդկանց մեծ թվի և պատվաստումների առաջին ալիքի ընթացքում ստացված իմունիտետի աստիճանական թուլացման հետ։ Միաժամանակ նա նշել է, որ կազմակերպության եվրոպական տարածաշրջանի բնակիչների միայն 48%-ն է դիմակ կրում։

«Եթե մեզ մոտ լիներ 95%-ով դիմակների համընդհանուր կրում, մեր հաշվարկներով, կկարողանայինք փրկել 160 հազար կյանք»,- ընդգծել է մասնագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը