Միտք 2 տարի առաջ - 13:24 28-12-2023

Եթե այսպիսի տեմպը շարունակվի, ապա 5311 օրից Հայաստանից ոչինչ չի մնա․ Կարեն Հեքիմյան

«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքինմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախատոնական հաշվարկ:
Եկեք հաշվենք:
2023թ դեկտեմբերի 31-ին լրանում է Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման 2063 օրը:
Այդ օրերի ընթացքում Հայաստանը կորցրել է 11 608 կմ² տարածք (11 458 կմ² Արցախ և շուրջ 150 կմ² Հայաստան):
Այլ կերպ ասած, Հայաստանը կորցրել է`
1.5 հատ Կիպրոս,
4.5 հատ Լյուքսեմբուրգ,
25 հատ Անդորրա,
37 հատ Մալթա,
187 հատ Լիխտենշտեյն,
190 հատ Սան Մարինո,
5953 հատ Մոնակո:
Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման ընթացքում Հայաստանն օրական կորցրել է 5,6 կմ² տարածք:
Այլ կերպ ասած, Հայաստանն օրական կտրվածքով կորցրել է`
3 հատ Մոնակո,
13 հատ Վատիկան:
Եթե այսպիսի տեմպը շարունակվի, ապա 5311 օրից Հայաստանից ոչինչ չի մնա:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է