Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:45 21-12-2022

Սննդամթերքը՝ ոչինչ, քիչ-միչ կա, միգուցե սենց շարունակվի, սաղ պրծնի. արցախցիները՝ պարենի ապահովման մասին

«Ոչինչ էլի, փակված վիճակում ենք ապրում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Գայանե Դավթյանը։

Խոսելով բանակչության տրամադրվածությունից՝ Գայանեն ասաց, որ հուսահատված չեն։

«Սննդամթերքը՝ ոչինչ, քիչ-միչ կա, չկա։ Կարտոշկեն, գազարը բանը չկա, մրգեղեն չկա։ Դե ոչինչ․ ընենչ չի, որ պահեստից եղածը հանում են դուրս, ընենչ չի, որ հլը պակաս է, ոչինչ, հլը նորմալ է, յոլա կգնանք, մինչև տեսնենք՝ ինչ է դառնում»։

Հետաքրքրվեցինք Գայանեից, թե կա՞ն մարդիկ, ովքեր օգտվում են առիթից և այդ սննդամթերքը ավելի թանկ գնով են վաճառում, Գայանեն պատասխանեց. «Հլա չեմ պատահել, չեմ տեսել։ Ինչքան առել եմ, գինը փոխված չի եղել, միգուցե թազա ապրանք ստանան, թանկանա, հլը քիչ-միչ որ առել ենք, իրա գնովն է եղե»։

Հարցին, թե ծխախոտի պակաս կա՞ խանութներում, Գայանեն պատասխանեց. «Հա, մի խանութում որ չի լինում, էն մինումը ըլնում է, հլը ոչինչ, միգուցե սենց շարունակվի, սաղ պրծնի»։

Հարցին, թե Արցախում խուճապ կա՞, կամ մարդիկ մեծ քանակությամբ սննդամթերք գնում, պահեստավորո՞ւմ են, Գայանեն ասաց. «Դե առաջ ըտենց էր, նույն օրը որ փակել էին, 12-13-ին ժողովուրդը գնացել էին առևտուր անելու։ Ինչքան կարային, գնացին, ստեղից-էտեղից վերցրին»։

Հետաքրքրվեցինք Դավթյանից, թե հեռախոսակապը Արցախում նորմա՞լ է, կարողանո՞ւմ են կապվել դրսում գտնվող հարազատների հետ, Գայանեն ասաց. «Իմ թոռնիկները Երևանում են մնում, ոչինչ, խոսում ենք։ Ճիշտն ասած ես լսել եմ, որ ասում են բենզինն են թանկացնում, այս մեկը, այն մեկը, բայց ինձ չի պատահել։ Երկուսին բռնել են, բայց այնպես չէ, որ ...վախում են»,- ասաց Գայանեն։

Հարցին, թե նման իրավիճակից ինչպիսի լուծում են տեսնում, Գայանեն ասաց. «Ես շատ գիտեմ, չգիտեմ, սրանք դեռ հույսերը չեն կտրում, քանի որոշում ես, էտ է, դե ռուսով ենք էլի ապրում, դե ռուսը թողնի գնա, կհարձակվեն, քանի ստեղ է, ոչինչ էլի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ