Ներքին 3 տարի առաջ - 15:15 03-12-2022

Մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք այն ժամանակ նաև, միգուցե մի քիչ ավելի ակտիվ․ Սարդարյան

Վերջերս Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնք վերցված էին Երեւանի քաղաքապետարանի յութուբյան ալիքից․ լուսանկարների գերակշիռ մասում Տիգրան Ավինյանն էր։

Լուսանկարներին կից գրել էր. «Սա էս թեմայով հերթական մեմերից չի, սա Երեւանի քաղաքապետարանի յութուբյան ալիքի վեջին շուրջ մեկ ամսվա նյութերի իրական պատկերն է: Կարմիր շրջանակով նշված անձը, նույն ինքը՝ Տիգրան Ավինյանը, հիշեցնեմ, պաշտոնապես Երևանի հինգ փոխքաղաքապետերից մեկն է, ընդ որում, նույնիսկ առաջինը չէ: Բայց այս պատկերն իհարկե, ժողովրդավար երկրի մասին պատկերացումների հետ ոչ մի կերպ կոնֆլիկտի մեջ չի մտնում. ով էդպիսի կասկած հայտնի, ուրեմն «նաղդ ծախված ա»»։

Oragir.News-ի հետ զրույցում Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը չցանկացավ մեկնաբանել նախկին խոսնակի գրառումները և ասաց. «Ես իմ գործընկերների և հարկապես իմ ընկերների հրապարակումները չեմ մեկնաբանում»։

Դիտարկմանը, որ Կարապետյանը բավականի բուռն քննադատում է քաղաքապետարանի աշխատանքները, անգամ գնահատականներ է տալիս, Սարդարյանն արձագանքեց․ «Չե՞ք կարծում, որ Հակոբ Կարապետյանը դրա իրավունքն ունի, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի»։

Հարցին, թե երբ ինքը քաղաքապետարանում էր աշխատում, նույն սկզբունքով չէ՞ր աշխատում, որոշակի բա՞ն է փոխվել, որ հիմա քննադատում է, Սարդարյանը պատասխանեց. «Ոչինչ չի փոխվել, գործառույթները մնացել են նույնը, մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք այն ժամանակ նաև, միգուցե մի քիչ ավելի ակտիվ։ Ես իր ասածներին չեմ կարող անդրադառնալ, ավելի լավ կլինի ինքը անդրադառնա դրանց»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան