Արտաքին 4 տարի առաջ - 09:58 24-11-2021

Նիդեռլանդների հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել COVID-ով հիվանդների հոսքը

Նիդեռլանդները սկսել է իր COVID-հիվանդներին տեղափոխել Գերմանիա, քանի որ տեղական հիվանդանոցները խիստ ծանրաբեռնված են և չեն կարողանում հաղթահարել COVID-ով հիվանդների աճող հոսքը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Այսօր առավոտյան առաջին հիվանդին Ռոտերդամից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բոխումի հիվանդանոց։ Երկու կետերի միջև հեռավորությունը մոտ 240 կմ է։ Հաջորդ հիվանդին արդեն պատրաստում են տեղափոխման, ասել են առողջապահության ոլորտի պատասխանատուները և հավելել, որ նրան ևս այսօր կտեղափոխեն։

Նիդեռլանդների հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդների թիվը վերջին շաբաթների ընթացքում հասել է ռեկորդային բարձր մակարդակի մայիսից ի վեր և ակնկալվում է, որ կշարունակի աճել, քանի որ երկրում հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի:

Այս պահին գերմանական հիվանդանոցները ընդհանուր առմամբ 20 մահճակալ են առաջարկել Նիդեռլանդների հիվանդ բնակիչների համար, մինչդեռ համաճարակի նախորդ ալիքների ժամանակ տասնյակ մարդիկ են բուժվել Գերմանիայում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում