Արտաքին 5 տարի առաջ - 20:54 05-07-2021

Ռուսաստանում COVID-19-ով տառապող հիվանդների թվի աճը հասել է երկրորդ ալիքի գագաթնակետին

Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թվի աճը հասել է համաճարակի երկրորդ ալիքի գագաթնակետին: Օրվա ընթացքում հայտնաբերվել է 25.142 նոր դեպք: Այս ցուցանիշը կայուն աճում է մայիսի վերջից: Համաճարակի դեմ պայքարի գործառնական շտաբի վիճակագրության համաձայն՝ 2021 թ.-ին օրական ավելի շատ նոր դեպքեր են արձանագրվել միայն հունվարի 1-ին և 2-ին:

Օրվա ընթացքում իշխանությունները ճանաչել են COVID-19 հիվանդությամբ տառապող 663 մարդու մահ․ սա համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Իշխանություններին առաջին անգամ հայտնի հիվանդների թիվը գերազանցել է 400 հազարը և կազմել 404 115. օրական վերականգնվել է 15 484 մարդ:

Իշխանությունները պաշտոնապես ճանաչել են կորոնավիրուսից 137 925 մարդու մահ, այնինչ անկախ փորձագետները վստահ են, որ մահվան դեպքերը կարող են երեք անգամ ավելին լինել: Ռուսաստանի ավելի քան 25 մարզեր ներմուծել են բնակչության մի մասի պարտադիր պատվաստում: Շատ շրջաններում՝ ներառյալ Մոսկվայում, բնակիչները պետք է ինքնամեկուսանան, երբ հայտնվեն հիվանդության առաջին ախտանշանները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է