Արտաքին 5 տարի առաջ - 23:24 23-11-2021

ԵՄ-ն հայտարարել է, որ միգրանտներին «գայթակղել» են դեպի ԵՄ սահմաններ՝ օգտագործելով ապատեղեկատվություն

ԵՄ-ն կարծում է, որ միգրանտները շահարկվում են՝ «կեղծ խոստումներով» գայթակղելով նրանց դեպի Եվրամիության սահմաններ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստին հաջորդած մամուլի հաղորդագրությանը։

Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվության մանիպուլյացիայի միջոցով լայնածավալ արշավ է կազմակերպվում ԵՄ միջազգային հեղինակությունը վարկաբեկելու համար, որի կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը միջոցներ կձեռնարկի «Ինտերնետում կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվությանը» հակազդելու համար։

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է արգելել բելառուսական Belavia ավիափոխադրողին եվրոպական ընկերություններից ինքնաթիռներ վարձակալել։ Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում կայացած խորհրդարանական հանդիպմանը։

Նման միջոցը պետք է կանխի Բելառուսի տարածքով միգրանտների տեղափոխումը Եվրամիության սահմաններ։ Միևնույն ժամանակ, Միշելի խոսքերով, Belavia-ի ավիապարկի մեծ մասը բաղկացած է եվրոպական ընկերություններից վարձակալված ինքնաթիռներից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է