Արտաքին 5 տարի առաջ - 11:12 04-07-2021

Բրիտանիան մտադիր է անօրինական միգրանտներին բանտ ուղարկել մինչև 4 տարի ժամկետով

Բրիտանիայի կառավարությունը մտադիր է խստացնել ներգաղթյալների մասին օրենքները՝ ավելի արդյունավետորեն պայքարելու նրանց դեմ, ովքեր անօրինական կերպով են մուտք գործում երկիր: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության օրինագծում:

Ակնկալվում է, որ նախատեսվում է քրեական պատասխանատվություն մտցնել՝ առանց փաստաթղթերի երկիր դիտավորյալ մուտք գործելու համար, ինչպես նաև այդ հանցագործության համար պատժի համապատասխան բարձրացում վեց ամսվա ազատազրկումից մինչև չորս տարի:

Բացի այդ, Բրիտանիայի ՆԳ նախարարությունն այս փոփոխությունների օգնությամբ ակնկալում է, որ միգրանտների ապօրինի տեղափոխման համար ծառայություններ մատուցող անձինք կարող են ցմահ բանտարկվել: Այս պահին հանցագործության համար առավելագույն ժամկետը 14 տարի ազատազրկումն է:

Վարչությունը վստահ է, որ օրենսդրության բարեփոխումը «կարգի կբերի ապաստանի հնացած համակարգը»: Ուղեկցող փաստաթղթում ասվում է, որ օրինագիծը միգրանտներին ազդանշան է ուղարկում «լուրջ մտածել նախքան մաքսանենգներին գումարներ վճարելը Մեծ Բրիտանիա վտանգավոր և անօրինական ճանապարհորդության համար»:

«Մենք ողջունում ենք յուրաքանչյուրին, ով օգտագործում է անվտանգ և օրինական ճանապարհներ, բայց միևնույն ժամանակ պայքարում է անօրինական միգրացիայի և դրա հետ կապված հանցագործությունների դեմ», - հայտարարել է Բրիտանիայի ՆԳ նախարար Պրիտի Պատելը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է