Ավելին 4 տարի առաջ - 19:54 22-11-2021

Մեկ տակառ ֆրանսիական գինին վաճառվել է ռեկորդային գնով

Hospices de Beaune բարեգործական աճուրդում 800 հազար եվրոյով վաճառվել է 2021 թվականի արտադրության մեկ տակառ Corton Renardes Grand Cru գինի։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 21-ին, Twitter-ում հայտնել է Sotheby's աճուրդի տան մամուլի ծառայությունը։

«Գինին վաճառվել է 800,000 եվրոյով՝ 15 րոպե տևած գնային պայքարից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, նման եկամուտը ռեկորդային է դարձել աճուրդների պատմության մեջ: Անցյալ տարի «նախագահական լոտը» ձեռք էր բերվել 780 հազար եվրոյով։

Ինչպես նշում է Sotheby's-ը, գինին թրմվել է հատուկ 228 լիտրանոց Fusion տակառի մեջ, որը նախագծել է վարպետ Ֆրանսուա Ֆրիրը ամենաբարձր որակի բուրգունդյան կաղնուց, որն էլ ավելի յուրահատուկ է դարձնում խմիչքը։

Աճուրդից ստացված հասույթը կուղղվի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի դեմ բժշկական հետազոտություններին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը