Ներքին 4 տարի առաջ - 20:29 20-11-2021

Նոյեմբերյանում «ցեմենտով» ապագա են խոստանում

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Այս համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով․ քաղաքացիներն ընտրելու են ավագանու կազմը, որն էլ համայնքի ղեկավար է ընտրելու։ (Ըստ օրենքի՝ համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում)։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար, ժ/պ Կարեն Աբազյանը։ Նա 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար:

Այս անգան նախկին ՀՀԿ-ական, բայց ներկայիս ՔՊ ցուցակով առաջադրվող թեկնածուն՝ Կարեն Աբգարյանը, նորից վերընտրվելու և շատ ձայներ հավաքելու համար դիմել է կտրուկ և ծայրահեղ միջողների։ Oragir.news-ն ուսումնասիրեց Նոյեմբերյան և Այրում խոշորացված համայնքների «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ եռամսյակային որոշման 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որտեղ կար կետ՝ համայնքի բնակիչներին համայնքի բյուջեյից տրամադրվում է դրամական նպաստ՝ 30 հազար դրամի չափով, այլ որոշումով ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից ձեռքբերված ցեմենտից ութ պարկ ցեմենտ հատկացնելու որոշում քաղաքացուն, 24 տարի ժամկետով հող են տրամադրում, ինչպես նաև ուսանողներին են ուսման վարձի փոխհատուցում տրամադրում, այն ընտանիքներում, որտեղ կան մահացած անձիք, տրամադրում են 15 հազար դրամ գումար և խոսվում է ֆինանսական տարբեր աջակցությունների մասին։

Սա բնականաբար դիտվում է ոչ թե դրամական օգնություն, այլ՝ ընտրակաշառք, որի մասին էլ մեզ ահազանգեցին տեղի բնակիչները։

Oragir.news-ը կապ հաստատեց է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար, ժ/պ Կարեն Աբազյանի հետ պարզելու, թե արդյո՞ք նախկինում համայնքապետարանից նման «շռայլություններ» արել է բնակիչների և արդյո՞ք դա կապված չէ նախընտրական քարոզաշավում կաշառք տրամադրելու հետ ՝ ասաց. «Աղջիկ ջան, զանգել անհարմար հարցեր ես տալիս, հիմա հարմար չի ասեմ, առիթի եմ, բայց ես ասում եմ, որ ոչ մի նման բան չի եղել, ես չգիտեմ ով ինչ ա ասում, ասողները թող գնան համապատասխան մարմիններին դիմեն, պարզեն, ի՞նչ ասեմ, ես զբաղված եմ, նման բան չկա»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը