Մամուլ 4 տարի առաջ - 08:30 19-11-2021

Մասիսում ՏԻՄ ընտրությունները մարզպետի համար քննություն են լինելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը գերկենտրոնացել է Մասիսի ընտրությունների վրա, նա անգամ համակիրներին է շանտաժի ենթարկում։

Մեզ տեղեկություններ են հասնում, որ ՔՊ ցուցակում ընդգրկված գործող համայնքապետերից յուրաքանչյուրին մարզպետն առանձին-առանձին հրավիրում է իր մոտ եւ սպառնալից զրույցներ վարում «նախկին մեղքերի» թեմայով։ Ասում է, թե լավ գիտեն` ով ինչ է արել, ու բացահայտ սպառնում է, որ վատ արդյունքների դեպքում դրանք քրեական գործերի տեսք կստանան։

Նշենք, որ Մասիս համայնքին խոշորացման արդյունքում 27 համայնք է միավորվել, եւ ՔՊ ցուցակում են ընդգրկվել Նորամարգ, Սիս, Դարակերտ, Արգավանդ, Դարբնիկ, Խաչփար, Հովտաշատ, Նիզամի, Նորաբաց, Սայաթ-Նովա, Արբաթ, Գեղանիստ, Արեւաբույր համայնքների գործող ղեկավարները, ինչպես նաեւ որոշ համայնքապետարանների աշխատակիցներ, համայնքապետերի տեղակալներ։

ՔՊ ցուցակը Մասիսում գլխավորում է Սայեն Հայրապետյանը՝ մասիսցի Սայադը, որը մարզպետ Թեւոնյանի ընկերն է։ Թեւոնյանը Սայադի պատճառով ամիսներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ ՔՊ-ում դեմ էին, որ Սայադը գլխավորի ցուցակը, բայց մարզպետը հաղթեց եւ հետ վերցրեց դիմումը, ու, ըստ էության, այս ընտրությունները քննություն են լինելու նախեւառաջ իր համար։

Նախօրեին Հայրապետյանին կառավարությունը Մասիսի համայնքապետի ԺՊ է նշանակել: Սակայն ԸՕ-ի խախտում է տեղի ունեցել` համայնքի գործող ղեկավարները քարոզարշավի ժամանակ արձակուրդ են վերցնում, ինչը պահանջում է օրենքը, որպեսզի վարչական լծակները չօգտագործեն, իսկ Սայադին թեկնածու են առաջադրել եւ ԺՊ նշանակել քարոզարշավի ամենաթեժ պահին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը