Արտաքին 4 տարի առաջ - 11:54 18-11-2021

Չինական լրատվամիջոցները հրապարակել են թենիսիստուհու նամակը, որը երկրի փոխվարչապետին մեղադրել է բռնության մեջ

«Մեծ սաղավարտի» զուգախաղի երկու մրցաշարերի հաղթող չինուհի Պեն Շուայը առաջին անգամ կապի է դուրս եկել՝ Չինաստանի նախկին փոխվարչապետ Չժան Գաոլիին սեռական ոտնձգության մեջ մեղադրելուց հետո:

Ինչպես հաղորդում է Չինաստանի պետական ​​CGTN հեռուստատեսությունը, մարզուհին էլեկտրոնային նամակ է ուղարկել Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) ղեկավար Սթիվ Սայմոնին։

«Ցանկանում եմ մեկնաբանել WTA-ի պաշտոնական կայքում առանց իմ համաձայնության հրապարակված վերջին նորությունները։ Սեռական բռնության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես չեմ կորել և ինձ վտանգ չի սպառնում։ Ես պարզապես հանգստանում էի տանը, ամեն ինչ լավ է։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար»,- Twitter-ում Շուայի խոսքերը մեջբերում է CGTN-ը:

Թենիսիստուհին նաև կոչ է արել WTA-ին համաձայնեցնել իր մասին հրապարակվող լուրերը։

Ավելի վաղ Պեն Շուայը Weibo սոցցանցում գրառում էր հրապարակել, որում հայտարարել էր, որ Գաոլին իրեն հարկադրել է ինտիմ հարաբերությունների, որոնք շարունակվել են մինչև վերջերս։

Ավելի ուշ մարզուհու գրառումը հեռացվել է։ Այժմ սոցցանցում արգելափակված են Պեն և Գաոլի անունները, իսկ որոնման հարցումը «թենիս» բառի դեպքում արդյունք ցույց չի տալիս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում