Արտաքին 4 տարի առաջ - 23:13 17-11-2021

Էրդողանին նվիրած քարտեզի վրա Ռուսաստանի հարավը ներկայացվել է որպես թուրքական ազդեցության գոտու մաս

Թուրքիայի խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին է ներկայացրել թյուրքական աշխարհի քարտեզը, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը, այդ թվում՝ Սիբիրը։ Այս մասին Twitter-ում հայտնել է IPA-ն։

Քարտեզի վրա «թուրքական աշխարհը» ներառում է Ղազախստանը, Ադրբեջանը, Բալկանները, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը, ինչպես նաև Ռուսաստանի հարավի և Արևելյան Սիբիրի շրջանների մի մասը։

Ավելի վաղ Բահչելին հրապարակել էր իր լուսանկարը «Թուրքական աշխարհի քարտեզի» մոտ, որում պատկերված էին Ռուսաստանի մի շարք շրջաններ՝ Դաղստանից և Օրենբուրգի մարզից մինչև Ալթայ և Յակուտիա։

Յակուտիայից Պետդումայի պատգամավոր Ֆեդոտ Թումուսովի կարծիքով՝ Թուրքիայի նման տարածքային հավակնությունները սին են։

«Մի կողմից, այո, մենք թյուրք ենք, բայց նման քարտեզ գծել... Դա անիմաստ գործ է։ Ռուսաստանը պետք է արձագանքի նման գործողություններին։ Ինչո՞ւ մեկ այլ պետություն ոտնահարի մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Թումուսովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում