Արտաքին 4 տարի առաջ - 18:42 17-11-2021

Թուրքմենստանի իշխանությունները գործարարներին արգելել են օգտվել ինտերնետից

Թուրքմենստանի դատարանը մինչև 2025 թվականը արգելել է օգտվել ինտերնետից 20 գործարարների, որոնք մեղադրվում են VPN-ն օգտագործելու համար: Նրանց տներում անջատված է ցանցը, անջատված է նրանց ընտանիքի անդամների բջջային ինտերնետը, իշխանությունները նրանցից առգրավել են սմարթֆոնները՝ դրանք փոխանակելով հին հեռախոսներով՝ սև ու սպիտակ էկրաններով։

Երկրի արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին պատմում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։ Խմբագրության աղբյուրը հաղորդում է, որ իրեն հայտնի է առնվազն ևս 22 համանման արգելքների մասին այլ տարածաշրջաններում։ Խմբագրության աղբյուրներն այս միջոցները բացատրում են նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին քննադատող թռուցիկների տարածումը կանխելու իշխանությունների ցանկությամբ։ Արգելքի տակ հայտնված գործարարները հասանելիություն ունեն պատճենահանող սարքերին և կարող են տպել ցանցից ներբեռնված հայտարարությունները, պարզաբանում է խմբագրությունը ուժայինների տրամաբանությունը։

Թուրքմենստանի իշխանությունները խստացնում են վերահսկողությունը ինտերնետի և սոցիալական ցանցերի նկատմամբ՝ ցանցում ընդդիմադիր տրամադրությունների աճի ֆոնին, հայտնում է խմբագրությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը