Արտաքին 4 տարի առաջ - 14:47 15-11-2021

Ինչպես է պատվաստումն ազդում կրծքի կաթի վրա. ամերիկացի գիտնականներ

ԱՄՆ Նյու Յորք նահանգում տեղակայված Ռոչեսթերի համալսարանի հետազոտողները հայտնել են, թե ինչպես են կրծքի կաթի վրա ազդում SARS-CoV-2-ի դեմ պատվաստումն ու կորոնավիրուսի վարակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics գիտական ​​ամսագրում։

Գիտնականները բացահայտել են, որ երկու դեպքում էլ կաթում հայտնվում են կորոնավիրուսի հակամարմիններ։ Covid-19-ից ապաքինված մայրերի մոտ նկատվել է IgA հակամարմինների պարունակության ավելացում, իսկ պատվաստվածների մոտ աճել է IgG հակամարմինների քանակը։ Իմունային բջիջները պահպանվել են երեք ամիս, այնուհետև դրանց մակարդակն աստիճանաբար իջել է։

«Կրծքի կաթում հակամարմինների միտումը համընկնում է այն բանի հետ, ինչ մենք տեսնում ենք պատվաստվածների արյան շիճուկում: Մի քանի ամիս անց հակամարմինների պարունակության մակարդակը նվազում է, սակայն համենայնդեպս մնում է զգալիորեն բարձր, քան պատվաստումից առաջ»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Կիրսի Յարվինեն-Սեպոն։

Գիտնականները չեն պարզել՝ ծնողի հակամարմինները երեխային պաշտպանո՞ւմ են արդյոք կորոնավիրուսով վարակվելուց։

Հետազոտությանը մասնակցել է 77 մայր, որոնցից 47-ը՝ կորոնավիրուսով հիվանդացած և ապաքինված, իսկ 30-ը՝ պատվաստված:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում