Արտաքին 4 տարի առաջ - 14:18 13-11-2021

Հունաստանի վարչապետը Մեծ Բրիտանիային կոչ է արել վերադարձնել Պարթենոնի գլուխգործոցները

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Մեծ Բրիտանիային կոչ է արել վերադարձնել Պարթենոնի տաճարի մարմարե գլուխգործոցները, որոնք Հունաստանից անօրինական կերպով դուրս են բերվել ХIХ դարում և ներկայումս ցուցադրվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ազգերի միջև երկխոսություն չի կարող լինել, եթե այն բացակայում է մշակույթների միջև և չկա փոխադարձ հարգանք պատմության ու ժառանգության նկատմամբ։

«Իմ կարծիքով՝ դա նշանակում է, որ նշանային հուշարձանները, որոնք անքակտելիորեն կապված են ազգի յուրօրինակության հետ, պետք է պատկանեն այդ ազգին։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի Լոնդոնում գտնվող Պարթենոնի քանդակները վերամիավորվեն Աթենքի Պարթենոնի քանդակների հավաքածուի մեծ մասին»,- ասել է Միցոտակիսը՝ ելույթ ունենալով Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում