Ներքին 4 տարի առաջ - 23:24 11-11-2021

Տաթևի ճանապարհն այս պահին կաթվածահար է․ hraparak.am

Սա Տաթևի ճանապարհն է․ մի փոքր ձյուն է տեղացել։ Այն կաթվածահար է եղել՝ ավտոշարասյան ծայրը չի երևում։ Սա իբր Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն է, որի շինաշխատանքներն ավարտվել են երեկ, և որի մասին Փաշինյանն այսօր կառավարության նիստում վստահեցնում էր, թե իդեալական ճանապարհ է։

Կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի այս ճանապարհին ձմռանը. այն պարզապես անանցանելի կդառնա։

Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետ է դրել, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան այդ ճանապարհով անցնել միայն որոշակի մաքսատուրք կամ, ինչպես ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էր հայտարարել, ինչ-որ բան վճարելուց հետո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը