Արտաքին 4 տարի առաջ - 11:39 11-11-2021

Թուրքիան լեհ-բելառուսական սահմանի միգրացիոն ճգնաժամի պատասխատուներից է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լեհաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին ԵՄ երկրներին կոչ է արել համաձայնության գալ Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Լեյենը նշել է, որ դիտարկվելու է նաև երրորդ երկրների ավիաընկերությունների, այդ թվում՝ «Turkish Airlines»-ի և «FlyDubai»-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Ավելի վաղ եվրոպական մամուլը գրել էր, որ թուրքական ազգային ավիափոխադրողը, որը մեծապես հայտնի է ԵՄ զբոսաշրջիկների շրջանում, օրական երկու անգամ Ստամբուլից Մինսկ է տեղափոխում միգրանտներին՝ հակառակ լեհ-բելառուսական սահմանին տիրող ճգնաժամին։ Թուրքական ավիաուղիների մամուլի ծառայությունն իր հերթին հերքել է թուրքական և արտասահմանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ընկերության կողմից Բելառուս փոխադրվող անձինք անօրինական միգրանտներ են։

«Ընկերությունն ամբողջ աշխարհում թռիչքներ իրականացնելիս հաշվի է առնում անվտանգության բոլոր կողմերը՝ հետևելով միջազգային համագործակցությանը: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը»,- ասվում է թուրքական ավիաուղիների մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Բելառուսի և ԵՄ անդամ Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների հետո Մինսկի և Արևմուտքի հարաբերությունների հերթական սրման ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնաց թուլացնել վերահսկողությունը փախստականների հոսքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում