Արտաքին 4 տարի առաջ - 22:41 23-11-2021

Չեխիան հայտարարել է լեհ-բելառուսական սահման զինուժ ուղարկելու պատրաստակամության մասին

Չեխիան դիտարկում է Լեհաստանի և Բելառուսի սահմանին ոստիկաններ կամ զինվորականներ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին Բուդապեշտում Վիշեգրադյան քառյակի հանդիպման արդյունքներով հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Պրահան իր պատրաստակամությունն է հայտնում օգնել Վարշավային Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների հոսքը զսպելու հարցում։ Բաբիշն անընդունելի է անվանել Բելառուսի իշխանությունների պահվածքը և կոչ է արել հնարավորինս արագ պատժամիջոցներ սահմանել Մինսկի դեմ։

Սակայն Չեխիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ մինչ այժմ Չեխիան Լեհաստանից ռազմական կամ ոստիկանական ուժերից օգնության հարցում չի ստացել։ Միաժամանակ, Պրահան նշել է, որ երկրի նախագահ Միլոշ Զեմանը նույնպես աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ Լեհաստանի և Բելառուսի սահմանը համարում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում