Արտաքին 4 տարի առաջ - 18:33 08-11-2021

Սաակաշվիլին խոստացել է մահանալ սովից՝ հանուն հայրենիքի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով, իր իսկ պնդմամբ, արդեն 39-րդ օրն է, ինչ հացադուլ է անում, հայտարարել է, որ «մահանալու է» հանուն «հայրենիքի ազատագրման»։ Այս հաղորդագրությունը հայտնվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում։

«Ես վերադարձա, որպեսզի ինքնակամ պահվեմ որպես պատանդ, և այժմ ես սովից կմահանամ, որպեսզի դառնամ մեր հայրենիքի ազատագրման օրինակ՝ նրա եվրոպական ուղին պահպանելու և ռուսական օլիգարխիայի ճիրաններից հանելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Նա բոլորին խնդրել է իր առողջության հարցը չդնել որպես օրակարգի գլխավոր խնդիր և, իր սովի խնդիրը լուսաբանելով, չծածկել հիմնական նպատակը՝ «գողացված ընտրությունների» հարցի լուծումը և իշխանության վերադարձը վրաց ժողովրդին։

Նախկին նախագահը իր հացադուլը որակել է որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Նա վստահեցրել է, որ չի կարող լինել որևէ միջոց դա չեղարկելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում