Արտաքին 4 տարի առաջ - 17:02 08-11-2021

«Վնուկովո»-ում ձերբակալել են ՌԴ երկու քաղաքացիների՝ ստամոքսում 1 կգ կոկաին

«Վնուկովո» օդանավակայանում բացահայտել և ձերբակալել են ՌԴ երկու քաղաքացիների, որոնց ստամոքսներում հայտնաբերվել են կոկաինով գլանաձև դեղապատիճներ։ Դա արել են օդակայանի մաքսային ծառայության աշխատակիցները։ Իրավախախտներին հանձնել են ոստիկանությանը, գրում է REN-ը։

Թմրամիջոցների ներկրումը կազմակերպվել է Բրազիլիայից, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ռուսները փորձել են ներկրել գրեթե 1 կիլոգրամ կոկաին: Երբ տղամարդկանց ենթարկել են ռենտգեն հետազոտության, բացահայտվել է կողմնակի առարկաների առկայությունը։

Արդյունքում հավաքվել է 100 գլանաձև կոնտեյներ։ Դրանցում պարունակվել են փոշու ձևով նյութ։ Ուշագրավ է, որ հենց իրենք՝ ձերբակալվածները, նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում