Արտաքին 4 տարի առաջ - 14:52 04-11-2021

Իրանը նոյեմբերի 29-ին կվերադառնա միջուկային գործարքի հարցով բանակցություններին. Իրանի ԱԳՆ

Իրանը մտադիր է նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսել բանակցությունները համաշխարհային տերությունների ներկայացուցիչների հետ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված գործարքի շուրջ։

Բանակցությունների նոր փուլի մեկնարկի ամսաթիվը, 5-ամսյա ընդմիջումից հետո, հեռախոսով համաձայնեցվել է Եվրամիության համակարգող Էնրիկե Մորայի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքերի-Քանին։

ԵՄ արտաքին կապերի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Մորայի նախագահությամբ Իրանի հետ բանակցություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը։

«Մենք պայմանավորվել ենք բանակցություններ սկսել նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում ապօրինի և անմարդկային պատժամիջոցները չեղարկելու նպատակով»,- չորեքշաբթի գրել է Բաքերի-Քանին։

Ինչպես նշում է France-Presse-ը, իրանցի դիվանագետը նկատի ուներ այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները սահմանել էր Թեհրանի դեմ այն ​​բանից հետո, երբ Վաշինգտոնը 2018 թվականին դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից։ Որոշումն ընդունվել էր ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը