Արտաքին 4 տարի առաջ - 12:06 13-10-2021

ԵՄ-ն և Իրանը կվերսկսեն միջուկային գործարքի քննարկումը

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը այս շաբաթ կայցելի Թեհրան՝ իրանական միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների վերսկսման համար: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ աղբյուրներին հողումով: Նրանց խոսքով, Իրան կմեկնի ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան:

Bloomberg-ի զրուցակիցները պնդում են, որ միջուկային գործարքին մասնակցող երկրները վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում են մաքոքային դիվանագիտությամբ, իսկ նրանց միջև լիարժեք բանակցությունները կարող են սկսվել երեք շաբաթվա ընթացքում:

Բրյուսելը հրաժարվել է մեկնաբանություններից՝ նշելով, որ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է բանակցությունների շուտափույթ վերսկսմանը:

Միջուկային գործարքը ստորագրվել է 2015թ.-ին: Բացի Իրանից, դրան մասնակցում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը և Ֆրանսիան: Համաձայնագիրը նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակում՝ Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց:

2018թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից և երկարաձգեց Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները: Սա քննադատության արժանացավ համաձայնագրի մյուս մասնակիցների կողմից, իսկ Թեհրանն ի պատասխան հայտարարեց իր պարտավորությունների փուլային կրճատման և միջուկային մշակումները վերսկսելու մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը