Արտաքին 5 տարի առաջ - 10:58 30-10-2021

Քլոե Քարդաշյանը հայտնել է կրկին կորոնավիրուսով վարակվելու մասին

Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը Instagram-ում գրառում է հրապարակել՝ հայտնելով, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Քարդաշյանների ընտանիքը» շոուի 37-ամյա մասնակիցը վստահություն է հայտնել, որ «իր հետ ամեն ինչ լավ կլինի», քանի որ հասցրել է պատվաստվել։

«Ողջույն բոլորին, ուզում էի տեղեկացնել, որ COVID-թեստի դրական պատասխան եմ ստացել։ Բարեբախտաբար, ես պատվաստվել եմ, այնպես որ ամեն ինչ լավ կլինի։ Մենք (դստեր՝ Թրուի հետ) անցնում ենք կարանտինի»,- գրել է Քարդաշյանը։

Անցած տարվա հոկտեմբերին Քլոեն արդեն հիվանդացել է COVID-19-ով: Նա ավելի ուշ խոստովանել էր, որ հազ, դող, փսխում և գլխացավեր է ունեցել: «Մի քանի օր ես ինձ շատ վատ էի զգում»,- ասել էր նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է