Արտաքին 4 տարի առաջ - 09:43 28-10-2021

Պետդեպը հայտնել է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին

ԱՄՆ-ը պատրաստ է մասնակցել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնք ընթանում են Վիեննայում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպը։

Ամերիկյան կողմի պնդմամբ, ԱՄՆ-ը հույս ունի, որ Թեհրանը կվերադառնա Ավստրիայի մայրաքաղաքում ընթացող բանակցային գործընթացին և միջուկային գործարքի շուրջ կբանակցի արագ և բարեխղճորեն։

ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո Վաշինգտոնը սկսեց կրկին հետաքրքրվել Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հարցով։ Բանակցային գործընթացին վերադարձը կարող է վկայել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վեկտորի շարունակական փոփոխության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը