Արտաքին 4 տարի առաջ - 10:36 07-12-2021

ԱՄՆ-ը հիասթափված է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից

Միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Իրանի հետ բանակցությունների վերջին փուլը Վաշինգտոնում հիասթափեցնող են որակել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է միջուկային գործարքի հարցում առաջընթացը խոչընդոտելու մեջ։ Ինչպես նշել է Փսակին, Թեհրանն այս ուղղությամբ առաջընթացի պատրաստ չէր։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել էր նախկինում ձեռք բերված փոխզիջումներից հրաժարվելու և լրացուցիչ պահանջներ առաջադրելու մեջ։ Նման եզրակացություն են արել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները միջուկային գործարքի վերականգնման շուրջ Իրանի դիվանագետների և արևմտյան երկրների ներկայացուցիչների բանակցությունների յոթերորդ փուլից հետո, որն անցկացվել է անցած շաբաթ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում