Արտաքին 4 տարի առաջ - 10:38 26-10-2021

Mastercard-ը հայտարարել է կրիպտոարժույթով վճարումների աջակցության մասին

Mastercard-ը գործընկերության պայմանագիր է կնքել Bakkt կրիպտոհարթակի հետ, որը վճարային համակարգին թույլ կտա ԱՄՆ-ում իր հաճախորդների համար ընդլայնել կրիպտոարժույթով հնարավոր գործարքների շրջանակը։ Այս մասին հաղորդվում է Business Wire կայքում հրապարակված ընկերության հաղորդագրության մեջ։

«Mastercard-ը և Bakkt-ը հայտարարել են բազմակողմ համագործակցության մասին՝ հեշտացնելու համար ԱՄՆ-ում առևտրային ընկերությունների, բանկերի և ֆինտեխ ընկերությունների կողմից կրիպտոարժույթով աշխատելու լուծումներ ու ծառայությունների լայն շրջանակ ներդնելու և առաջարկելու գործընթացը: Սպառողներն, իրենց հերթին, թվային ակտիվների էկոհամակարգի ընդլայնված հասանելիություն կունենան»,- ասվում է Mastercard-ի հայտարարության մեջ:

Համագործակցության շնորհիվ վճարային համակարգի օգտատերերը կկարողանան գնել, վաճառել և պահել կրիպտոարժույթը Bakkt հարթակի հիման վրա ստեղծված դրամապանակում։ Կպարզեցվի նաև կրիպտոարժույթի դեբետային և կրեդիտային ֆիրմային քարտերի թողարկումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի