Արտաքին 4 տարի առաջ - 14:58 23-10-2021

NASA-ն դեպի Լուսին թռիչք է ծրագրել 2022 թվականի փետրվարին

NASA-ի ներկայացուցիչ Մայք Սարաֆինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Space Launch System (SLS) հրթիռ-կրիչի և Orion տիեզերանավի դեպի Լուսին թռիչքը նախատեսված է 2022թ.-ի փետրվարին՝ Artemis-1 ծրագրի շրջանակում:

Սարաֆինը հայտարարել է, որ առաքելության տևողությունը կախված է հրթիռի արձակման ժամկետից։ Եթե ​​դա հնարավոր լինի անել փետրվարի առաջին կեսին, ապա այն կտևի վեց շաբաթ։ Եթե ​​առաքելության մեկնարկը հետաձգվի մինչև ամսվա երկրորդ կեսը, ապա այն կտևի չորս շաբաթ։

Artemis ծրագրի նպատակը 2024թ.-ին Լուսնի մակերևույթին մարդու հայտնվելն է։ NASA-ն ծրագրում է նաև մերձլուսնային կայան կառուցել՝ ապագայում արբանյակի գաղութացման համար պայմաններ նախապատրաստելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը