Ներքին 4 տարի առաջ - 14:45 19-10-2021

Հայաստանն ու Իրանը կքննարկեն Գորիս-Կապան հատվածը շրջանցող ճանապարհի կառուցումը

Հայաստանն ու Իրանը մանրամասն կքննարկեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան հատվածը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա կրկին հավաստիացրեց, որ Աղվանի–Տաթև ճանապարհահատվածի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա նոյեմբերին։ Ըստ նրա, հայկական կողմն իրանցի գործընկերների հետ քննարկումներ են վարում բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ այս ճանապարհի շուրջ։

«Առաջիկայում նաև որոշակի այց ենք նախատեսում, որի շրջանակներում ենթադրում եմ ավելի մանրամասն կանդրադառնանք այդ հարցերին», - նշեց նախարարը։

Սանոսյանը նկատեց, որ Աղվանի–Տաթև ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ու ընթանում են գրեթե 24 ժամյա ռեժիմով։ Ժամանակ խնայելու ու ճանապարհն ավելի շուտ շահագործման հանձնելու նպատակով որոշվել է որոշակի հատվածներում միայն երկու շերտ ասֆալտ փռել նախատեսված երեքի փոխարեն։

«Եթե հետո թերություններ ի հայտ գան, երրորդ շերտի տեղադրելուց դրանք կուղղենք։ Բայց երկու շերտերը բավարար են, որ ճանապարհը անցանելի լինի», - ընդգծեց նա։ Նախարարը նաև նշեց, որ իրանական կողմի հետ քննարկումներ են ընթանում նաև Հյուսիս–Հարավ ճանապարհի շուրջ, և Թեհրանը հետաքրքրված է կառուցման աշխատանքներով։ Նա տեղեկացրեց նաև, որ այդ ճանապարհի կառուցման նպատակով բավական մեծ մրցույթ կհայտարարվի, որին կկարողանան մասնակցել բազում միջազգայի կազմակերպություններ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան