Ներքին 4 տարի առաջ - 11:10 16-10-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սևակ Ղուկասյանը իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված