Ներքին 33 րոպե առաջ - 12:54 30-08-2026

Արմեն Աշոտյանի քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Արթուր Ավագյանի և Գայանե Գասպարյանի քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով դատավոր Սարգիս Դադոյանը ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ նա նախկինում հանդիսացել է այս գործով վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ: