Արտաքին 4 տարի առաջ - 09:09 15-10-2021

Մոսկվայում 10 բնակարան կխաղարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստվածների միջև

Մոսկվայում, կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակիչների շրջանում, 10 բնակարան կխաղարկվի` հինգ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է քաղաքային օպերատիվ շտաբը:

«Հաջորդ շաբաթվանից մենք սկսում ենք 10 բնակարանի խաղարկությունը այն բնակիչների շրջանում, որոնք կպատվաստվեն»,- ասել է Սոբյանինը:

Սակայն, ընդգծել է նա, պատվաստումների հարցում քաղաքացիների համար հիմնական շահադրդումը պետք է լինի սեփական առողջությունն ու կյանքը:

«Քովիդը, համավարակը մեկ օրում չեն վերանալու: Դրանով մենք դեռ երկար ենք ապրելու, ցավոք»,- ամփոփել է քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը