Արտաքին 5 տարի առաջ - 13:18 13-08-2021

Le Figaro-ն բացատրել է կորոնավիրուսային վարակի տարբերությունը պատվաստվածների և չպատվաստվածների միջև

Ֆրանսիական Le Figaro-ում նյութ է հայտնվել պատվաստված և չպատվաստված քաղաքացիների կորոնավիրուսային վարակի տարբերությունների վերաբերյալ: Մեծ աղմուկ է բարձրացրել Շվեյցարիայի առողջապահության դաշնային գրասենյակի (OFSP) վարչության պետ Վիրջինիա Մասերիի հայտարարությունը, ըստ որի՝ «դելտա» շտամի պարագայում վիրուսի փոխանցման ռիսկը պատվաստված և չպատվաստված անձանց դեպքում նույնն է:

Հրատարակությունը վստահեցնում է, որ պատվաստման նպատակը երբեք չի եղել վարակի զրոյական մակարդակի հասնելը: Պատվաստումը նախատեսված էր հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը կանխելու համար, ինչին կարելի է հասնել՝ նվազեցնելով ծանր հիվանդների թիվը: «Եթե մեր իմունային համակարգը ճիշտ արձագանքի պատվաստանյութին, մենք կարող ենք վարակվել, բայց շատ ավելի թեթև, քան չպատվաստված անձը»,- ասում է Necker մանկական հիվանդանոցի հետազոտական ​​տնօրեն Կլոդ Անյես-Ռենոն:

Մի շարք հետազոտություններ են անցկացվել պատվաստված և չպատվաստված անձանց վիրուսային ծանրաբեռնվածության վերաբերյալ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ սկզբում վիրուսային ծանրաբեռնվածությունը երկու խմբերում նույնն էր, սակայն պատվաստվածների դեպքում այն ​​շատ ավելի արագ էր նվազում: Սա պատվաստանյութի դրական ազդեցությունն է:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է