Արտաքին 5 տարի առաջ - 09:12 13-10-2021

Պենտագոնի ղեկավարը կայցելի Ուկրաինա, Վրաստան և Բելգիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա և Բելգիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Նախարարը և իր թիմը պատրաստվում են հաջորդ շաբաթ Եվրոպա մեկնելուն: Նրանք կանգ կառնեն Վրաստանում, Ուկրաինայում և Ռումինիայում, իսկ այս կարևոր այցը նա կավարտի դաշնակիցների և գործընկերների հետ Բրյուսելում, որտեղ կկայանա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Քիրբին չի մանրամասնել Օսթինի այս երկրներ կատարելիք այցի մանրամասները, սակայն խոստացել է, որ մոտ օրերս նրանք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը