Արտաքին 5 տարի առաջ - 13:58 18-10-2021

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Վրաստանի պաշտպանունակության ընդլայնմանը, ինչպես նաև Արևմուտքի հետ մերձեցմանը: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Ժամանել եմ Վրաստան: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնելու Վրաստանին ամրապնդելու իր պաշտպանական ուժերը և աջակցելու նրա եվրաատլանտյան ինտեգրմանը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպումներին»,-հայտարարել է Օսթինը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա կատարելիք այցի ընթացքում կքննարկի Սև ծովի անվտանգությունը:

Օսթինը նաև կհաստատի, որ «ՆԱՏՕ -ի դռները բաց են» Վրաստանի և Ուկրաինայի համար։ Բայց նրանք պետք է որոշակի միջոցներ ձեռնարկեն դաշինքի անդամ դառնալու համար, ընդգծել է Պենտագոնը:

Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա և Բելգիա, վերջին երկրում նա կմասնակցի ՆԱՏՕ -ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը

Ձեզ գուցե հետաքրքրի