Արտաքին 4 տարի առաջ - 22:03 12-10-2021

Էրդողանը սպառնում է քրդական ուժերին նոր ռազմական օպերացիաներով Սիրիայում

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստից հետո խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին:

Էրդողանն, անդրադառնալով օրերս Սիրիայի հյուսիսում իրականացված հարձակմանը, որի հետևանքով երկու թուրք ոստիկան էր սպանվել (երկուսն էլ վիրավորվել էին), ասել է. «Մենք վճռական ենք տրամադրված մեր դեմ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու հարցում, դա կլինի կամ այնտեղի (Սիրիայի-խմբ) ազդեցիկ ուժերի, կամ էլ մեր սեփական միջոցներով: Մեր ոստիկանների դեմ իրականացված վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը»:

Ըստ Էրդողանի՝ առաջիկայում անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու Սիրիայից եկող խնդիրները լուծելու հարցում:

Էրդողանի այդ հայտարարությունը հայտնվել է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես թուրք վերլուծաբան Մեթե Յարարի կարծիքով՝ այս անգամ պետք չէ Թուրքիայից սպասել խոշոր ռազմական գործողություն: Ըստ նրա՝ թուրքերը սահմանափակվելու են Սիրիայի քրդական ուժերի հենակետերի վրա թիրախային հարվածներով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի