Արտաքին 4 տարի առաջ - 22:48 20-07-2022

Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգ են տարածաշրջանի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի նախագահների հետ անցկացված Աստանայի ձևաչափով 7-րդ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հարցին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«ՄԵնք վճռական ենք մեր անվտանգությանը սպառնացող չարիքի օջախներից Սիրիան մաքրելու հարցում: Որպես Աստանայի գործընթացի երաշխավորների՝ ՌԴ-ից ու Իրանից մենք աջակցություն ենք ակնկալում այս հարցում»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, որ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, սպառնալիք են տարածաշրջանի համար:

Ըստ Էրդողանի՝ նրանք Սիրիայի հյուսիսում Եփրատի աջ ու ձախ հատվածներում շարունակում են հարձակումներ իրականացնել:

«PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր), PYD-ի (Ժողորդավարական միություն կուսակցություն), սահմանից առնվազն 30կմ հետքաշումը դեռ վաղ կնքված պայմանավորվածության պահանջն է, ինչը դեռ չի իրականացվել:

Թել Ռըֆաթն ու Մանբիչը ահաբեկչության օջախի են վերածվել: Ահաբկչական կազմակերպությունից այդ հանգրվանը մաքրելու ժամանակը վաղուց եկել է: Աստանայի ձևաչափի մեր գործընկերներից ակնկալում եմ, որ անկեղծորեն աջակցեն Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված մեր ջանքերին»,- նշել է Էրդողանը:

Տեղեկացնենք, որ Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել է Սիրիայի վերաբերյալ 16 կետանոց համատեղ հայտարարություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի