Արտաքին 5 տարի առաջ - 16:13 11-10-2021

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները քիմիական զենքի կիրառման համար

Եվրոպայի խորհուրդը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմը՝ քիմիական զենքի տարածման և կիրառման համար: Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ռուսներին: Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 16-ը:

Որոշումը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 16-ին՝ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո: Վերջին անգամ պատժամիջոցները երկարացվել էին անցած տարվա հոկտեմբերի 12-ին:

ԵՄ-ն քիմիական զենքի կիրառման համար պատժամիջոցների շրջանակային ռեժիմը մտցրել է 2018 թվականին: Այն նախատեսում է անհատական ​​սահմանափակումների ներմուծում այն ​​կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համարվում են քիմիական զենքի մշակման և օգտագործման մասնակից, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր ֆինանսավորում կամ տրամադրում են տեխնիկական աջակցություն:

Պատժամիջոցները ենթադրում են մուտքի արգելք Եվրամիություն, ինչպես նաև ԵՄ տարածքում ակտիվների սառեցում: Միության երկրների քաղաքացիները և այնտեղ գրանցված կազմակերպությունները չեն կարող միջոցներ փոխանցել ցուցակում հայտնված անձանց:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է