Ներքին 4 տարի առաջ - 12:42 11-10-2021

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 150 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 150 դեպք, որից՝ 7-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ավտոմեքենա փախցնելու, սպանության, կողոպուտի, ապօրինի ծառահատման, ծեծի, սառը զենք կրելու, բռնաբարության փորձի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքը դիտավորությամբ վնասելու սպառնալիքի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, կաշառակերության և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6 և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․