Խոսք 5 տարի առաջ - 16:03 07-10-2021

«Չենք կատարելու այդ ապօրինի պահանջը». Ոստիկանությունը ՀՅԴ երիտասարդներից պահանջել է ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր, որ այսօր` ժամը 15։00֊ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև իրենց կողմից նախատեսված ակցիայի հարցով կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից`պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։ Հայտարարության մեջ նշված է, որ իրենք դատապարտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում են, որ չեն կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։ Oragir.news –ը փորձեց կապ հաստատել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միության նախագահ Տարոն Ղազարյանի հետ, պարզելու, թե ո՞րն է հավաքի հիմնական նպատակը և արդյո՞ք կատարել են ոստիկանության պահանջը՝ ասաց. «Հոկտեմբերի 4-ին Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի հայտարարություն է արել՝ ասելով, որ Շուշիում երեսուն տարի է որևէ շենք չի կառուցվել։ Ակնհայտ է, որ իր կողմից ձգտում կա անընդհատ Շուշիի հանձնումը արդարացնելու համար կեղծ մեջբերումներ անել, որպեսզի հայության համար այն ներկայացնի որպես անարժեք քաղաք, իսկ ոստիկանությունը կապվել է մեզ հետ՝ պահանջելով, որ բարձրախոս չկիրառվի։ Չենք կարատելու այդ ապօրինի պահանջը»։ Մեր այն հարցին , որ կա տարածված նմանատիպ մի կարծիք, որ իրենց կազմակերպած ցույցերի շնորհիվ է նաև, որ Փաշինյանը կարողացավ պահպանել իշխանությունը և ի՞նչ կասեն սրա մասին, ու հնարավո՞ր է, որ նոր կազմակերպվելիք ցույցերը նույնպես, իրենց կամքից անկախ օգնեն Փաշինյանին էլ ավելի երկարաձգել իր իշխանությունը՝ պատասխանեց. «Ձեր հարցի բուն նպատակը չեմ հասկանում, մեր պայքարը և՛ հիմա, և՛ ամիսներ շարունակ եղել և լինելու է այս իշխանություններին հեռացնելը»-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին