Մամուլ 5 տարի առաջ - 11:11 05-10-2021

Խնդիր՝ կուտակային համակարգում. պետությունն իր մասնաբաժինը չի վճարում․ Ժողովուրդ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում տևական ժամանակ է, ինչ խնդիր կա: «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ պետությունն իր մասնաբաժինը չի վճարում: Ինչպես հայտնի է, աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը, բայց, փաստորեն, պետությունն իրեն բաժին ընկած պարտավորությունը ամսից ավելի է, չի կատարում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն և հետաքրքրվեց պատճառների մասին: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՖՆ-ից արձագանքեցին՝ նշելով հետևյալը. «ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրին ծանոթ է, դեռևս այս տարի՝ օգոստոսին, պետական բյուջեի՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի միջոցները չեն բավականացրել տվյալ ծրագրի մասով ֆինանսավորումը կատարելու համար, սակայն Կառավարության՝ 30.09.21թ թիվ 1599-Ն որոշմամբ խնդիրը կարգավորվել է, և արդյունքում ծրագրի գլխավոր կարգադրիչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 20 միլիարդ դրամ: Տվյալ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ից, նշված վճարումը ՀՀ պետական բյուջեից կիրականացնի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում»։

Լավ է, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի, բայց, մյուս կողմից, քաղաքացիներն արդեն վստահությունը կորցրել են ոչ միայն կառավարության, այլև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը