Ավելին 5 տարի առաջ - 20:45 04-10-2021

Աշխարհում ամենատարեց տղամարդը բացահայտել է երկարակեցության իր գաղտնիքը

Իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան դարձել է աշխարհի ամենատարեց մարդը և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. սեպտեմբերի 10 -ին նրա տարիքը 112 տարի և 211 օր էր:

Իսպանացին ամբողջ կյանքում աշխատել է որպես կոշկակար և եղել է տեղի ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից մեկը. Այս մարզաձևը մինչ օրս էլ նրա տարերքն է: Տղամարդը երջանիկ ամուսնացած է եղել, ունեցել է ութ երեխա: Այժմ նա 14 թոռ և 22 ծոռ ունի, ապրում է իր հարազատների հետ, որոնք խնամում են իրեն:

«Հանգիստ կյանք ... և ոչ ոքի մի՛ վնասիր», - պատասխանել է Սատուրնինոն, երբ հարցրել են իր երկարակեցության գաղտնիքի մասին:

Երկարակյացը նաև նշել է, որ իր փոքր հասակի՝ 150 սմ-ի շնորհիվ է, որ խուսափել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մարտերից, որը սկսվել էր 1936 թվականին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը