Արտաքին 5 տարի առաջ - 11:22 04-10-2021

Միլանում կործանված օդանավը վարել է ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն

Միլանի արվարձանում փոքր մասնավոր ինքնաթիռը բախվել է դատարկ երկհարկանի շենքին: BBC News-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի օդաչուն եղել է 68-ամյա ռումինացի գործարար և միլիարդատեր Դան Պետրեսկուն:

Միջադեպի հետևանքով նա զոհվել է կնոջ և որդու հետ միասին:

Վթարից հետո բռնկվել է գրասենյակային հատվածը և մի քանի կայանված ավտոմեքենաներ: Ցամաքում տուժածներ չկան:

Օդանավում, բացի Պետրեսկուի ընտանիքից, եղել է ևս հինգ մարդ: Ըստ իտալական լրատվամիջոցների, նրանք զոհվել են: Առայժմ վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը