Ներքին 5 տարի առաջ - 19:34 07-09-2021

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

ՀH արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին: ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին: Այդ առնչությամբ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված շարունակական աջակցությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտները: Տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործման առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նշանակալի դերը:

«Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Անդրադառնալով բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի՝ 2021-2022 թվականների համար ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու փաստը՝ միջազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը առողջապահության ոլորտում շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի